Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է նոյեմբերի 5-ին Երևանում կայանալիք հանրահավաքի մասին

Նոյեմբեր 04,2022 22:40

«Ա1+». Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նոյեմբերի 5-ին Երևանում կայանալիք հանրահավաքի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում զգուշացնում է իր քաղաքացիներին , որ ցույցերը անկանխատեսելի կարող են լինել, իսկ մասնակիցները՝  փոխելով ուղղությունը, կարող են  ստեղծել  երթևեկության նոր խցանումներ ու խոչընդոտներ:

«Անգամ խաղաղ նպատակով նախատեսված ցույցերը կարող են վերածվել առճակատման և, հնարավոր է, նաև բռնության»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

ԱՄՆ դեսպանատունը իր  քաղաքացիներին հորդորել է հեռու մնալ հանրահավաքի վայրից,խուսափել մարդկանց կուտակումներից, ցուցարարներից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930