Լրահոս
Օրվա լրահոսը

Արփի լճի տարածքում հայտնված «շրջիկ» արջի արկածները՝ վարսակի դաշտերում

Նոյեմբեր 04,2022 21:12

«Արփի լիճ ազգային պարկի» տնօրեն Մուշեղ Մուրադյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ պարկի տարածքում  այս տարվա աշնանը երկու արջի են ֆիքսել․ մեկն այսպես  ասածի «շրջիկ» է։

Այն, ըստ Մուշեղ Մուրադյանի, շրջում է ուղեկալներում, գնում է Վրաստան, այնուհետ վերադառնում « Արփի լիճ ազգային պարկի» տարածք, երբեմն նաև Թուրքիա է այցելում։

Այն գորշ արջ է, որը հայտնվել է տարածքում ու սկսել է սնվել վարսակով։ Մուշեղ Մուրադյանի  ասելով, այդ տեղանքի բնակավայրերի ցանքատարածություններում վարսակը գերակշիռ մաս է կազմում, իսկ  վարսակն արջի համար հյութալի է, ախորժալի։

«Որ եղանակին որտեղ իրեն հեշտ է լինում սնունդ հայթայթելն , այդ երկրում էլ  լինում է։

Մեր տարածքի բնակիչները և մեր տեղամասի տեսուչները  «շրջիկ արջ» են դրել անունը, որովհետև շրջայց է կատարում  ողջ տարածաշրջանում և մի հետաքրքիր  տեսարան էին ֆիքսել։  Տեսուչը հեռախոսը գրպանից չէր հանել և չէր նկարել՝ մտածելով, որ արջը հնարավոր է արագ հեռանա։

Տեսել էին, թե ինչպես արջը՝ նստած հանդում, վարսակի խուրձը բռնած,  երկու ձեռքով փունջ արած, ճաշակել է մեր բնակիչների հանդերի վարսակը, կարծես մեծ բրդուճ արած լինի։

Շատ գեղեցիկ տեսարան է եղել, չգիտեմ՝ ինչպես կարողացա նկարագրել, բայց մեր տեսուչը մի կես ժամ նկարագրում էր այդ տեսարանը։ Կարծես անվերջ տեսարան լիներ արջի սնունդ հայթայթելը»,-պատմեց Մուշեղ Մուրադյանը։

«Արփի լիճ ազգային պարկի» արագ արձագանքման խմբի տեսուչ Ղազարոս Ղազարյանն էլ ասաց, որ շրջիկ արջին տեսնում են նաև խորը աշնանը, երբ սովորաբար արջերը որջ են մտնում։ Այդ արջը մեծ վնասներ է հասցրել Ամասիայի տարածքի բնակիչների մեղուներին։

«Կենդանին, երբ անվտանգ է զգում, սովորում է մարդուն, մարդկայն բնակավայրին, ինքն արդեն հեշտ կեր հայթայթելու միջոց է գտնում», -ասում է Ղազարոս Ղազարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930