Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձում են առանց այդ էլ 10 հոգուց բաղկացած խորհրդի կազմում  ստեղծել «2-րդ ատյան»՝ շատ ավելի սահմանափակ կազմով.

Նոյեմբեր 04,2022 20:50

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հենց նոր ավարտվեց Վենետիկի հանձնաժողովի անդամների ու փորձագետների հետ հեռավար քննարկումը։ Քննարկման նպատակն էր դատական օրենսգրքում սրանց նախաձեռնած հերթական փոփոխությունների մասին կարծիքի ներկայացումը։

Հստակ ներկայացրել եմ, որ ԲԴԽ որոշումների վերանայման մեխանիզմները, որոնք նախատեսվում են նախագծով ունեն մեկ նպատակ՝ առավել կառավարելի դարձնել ԲԴԽ անդամներին և ավելի կանխատեսելի ԲԴԽ որոշումները։

Խոսել եմ ԲԴԽ անդամների հրաժարականների դրդապատճառների ու գործող ճնշումների մեխանիզմների մասին։

Սրանք հիմա փորձում են առանց այդ էլ 10 հոգուց բաղկացած խորհրդի կազմում  ստեղծել «2-րդ ատյան»՝ շատ ավելի սահմանափակ կազմով։ Այն էլ փորձում են անել սահմանադրաիրավական կարգավորումները և ողջ իրավական տրամաբանությունը շրջանցելով։

Վենետիկի հանձնաժողովի անդամներին և փորձագետներին հիշեցրել եմ նաև որ նախորդ իշխանությունների օրենսդրական փոփոխությունների փաթեթը արժանացել էր Վենետիկի հանձնաժողովի բարձր գնահատականին։ Այդ նորմերն այժմ փոփոխվել են,  իջեցվել է երաշխիքների շեմը ու փորձ է արվում էլ ավելի իջեցնել։

Հանդիպմանը մասնակցել եմ պարոն Արծվիկ Մինասյանի հետ։ Առաջարկներից զատ  հույս ենք հայտնել, որ մեր մտահոգությունները տեղ կգտնեն հրապարակվող կարծիքի մեջ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930