«Մենք քարանձավում չենք գտնվում, գտնվում ենք համաշխարհային միջազգային համակարգում, որտեղ ցանկացած իրողություն, ցանկացած շարժում անդրադառնում է նաեւ Հայաստանի վրա: Եթե կառավարությունը չաներ որեւիցե քայլ, եթե կառավարությունը բարձրացումների չգնար, այդ դեպքում, օրինակ, աղքատությունը 55 տոկոսից բարձր կլիներ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ պատասխանելով Հայաստանում առկա գնաճի վերաբերյալ հարցերին:
Կառավարության կողմից արվող քայլերից է Նարեկ Մկրտչյանը համարում նաեւ այն, որ նվազագույն կենսաթոշակը 2023 թվականի հուլիսից կդառնա 36 հազար դրամ: Հարցին, թե ինքն ի՞նչ է կարողանում գնել 36 հազար դրամով, նախարարն ուղիղ չպատասխանեց: Նարեկ Մկրտչյանը նաեւ ասաց, որ իր կարծիքով, գնաճային ֆոնը կշարունակվի, սակայն, 2023 թվականի երկրորդ եռամսյակից կսկսի իջնել:
Հարցեր հնչեցին նաեւ Հայաստանում աղքատության տոկոսի մասին. Նարեկ Մկրտչյանն ասաց, որ 2019-2020 թվականների հետ համեմատած, 2021-ին հետպատերազմյան իրավիճակը հաշվի առնելով՝ հնարավոր է տոկոսը բարձրանա: 2020-ին, Հայաստանում աղքատության մակարդակը եղել է 27 տոկոսի շրջանակներում, սակայն, Նարեկ Մկրտչյանն ասաց, որ 2019-ի համեմատ մեթոդաբանություն է փոխվել:
Մանրամասները` տեսանյութում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ