Այսօր ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը ներկայացրեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել՝ 68 հազարից դարձնելով 75 հազար դրամ:
Ըստ կառավարության, նախագիծն ուղղված է աղքատությունը կրճատմանը, նվազագույն եւ միջին աշխատավարձերի միջեւ հարաբերակցության նվազմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը:
Կարդացեք նաև
ՔՊ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն ասաց, որ նախագիծը սպասված է, քանի որ կառավարության հնգամյա ծագրի համաձայն նվազագույն աշխատավարձը մինչեւ 2025 թվականը պետք է դառնա 85 հազար դրամ. «Սա թերեւս առաջին քայլն է, որոշ ժամանակ հետո ձեռնամուխ կլինենք, որ մեր քաղաքական հանձնառությունը իրականացնենք քաղաքացիների առջեւ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ