Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Արլա» ՍՊԸ-ի շշալցման արտադրամասում։
Պարզվել է, որ Ընկերությունը ջրառ է իրականացնում Արագածոտնի մարզի Քուչակ համայնքի վարչական տարածքում գտնվող «Ամբարլու» աղբյուրից՝ չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություն։
Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է «Արլա» ՍՊԸ-ի կողմից ապօրինի ջրառի իրականացումը մինչև կասեցման հիմքի վերացումը:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին