«Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնությունն իր անվերապահ զորակցություն է հայտնում Արցախի Հանրապետությանը և ողջ արցախահայությանը, որը հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վերստին բարձրաձայնեց իր միահամուռ կամքը՝ անկոտրում պայքարելու հանուն Արցախի ինքնիշխանության, իր հայրենի հողում ազատ և անվտանգ ապրելու միջազգայնորեն ճանաչված իրավունքի։ Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում, քանզի ցեղասպան և պատերազմական միջազգային հանցագործ Ադրբեջանը և նրան սատարող Թուրքիան երբեք չեն կարող դառնալ հայության գոյության և անվտանգության երաշխավորը։ Վկան դարավոր պատմությունը՝ լի էթնիկ զտումներով, պատերազմներով, Արցախի բռնազավթված տարածքներում հայերի կյանքի և մեր մշակութային հազարամյա ժառանգության հանդեպ նրանց դրսևորած գազանաբարո վերաբերմունքով։ Եկեք պատմությունից դասեր քաղելով, թույլ չտանք, որ կրկնվի Նախիջևանի և նախիջևանահության ճակատագիրը։
Ի զորակցումն Արցախի մեր եղբայրների և քույրերի աննկուն կամքի ու արդար պայքարի՝ «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնությունը դիմում է ՀՀ և Սփյուռքի քաղաքական և հասարակական կազմակերպություններին, անհատներին գործելու կոչով՝ սկսել Արցախի Հանրապետության՝ որպես անկախ սուբյեկտի ճանաչման համընդհանուր գործընթաց, որը կձևավորի գործնական համախմբում ի պաշտպանություն Արցախի և միջազգային հանրության համար կդառնա իրավական հիմք Արցախի Հանրապետության ճանաչման ազդակ ու պահանջ։ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների վախվորած, պարտվողական և ոչ արհեստավարժ կեցվածքն ու դիվանագիտությունը՝ համոզված ենք, որ Հայաստանյան և սփյուռքյան կառույցներն ու շրջանակները պետք է անհապաղ իրենց ուժերն ի նպաստ դնեն Արցախահայության ինքնորոշման իրավունքի պաշտպանության լիակատար իրացման գործընթացին՝ Ադրբեջանից անկախ Արցախի կարգավիճակի ճանաչմանը, որը համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին և ժամանակին գործող օրենքների պահանջներին ու ընթացակարգերին։
ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ միասնաբար ստորագրել մի փաստաթուղթ, որում ամրագրված են Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ձևավորման և կայացման իրավական փաստարկները։ Ազգային միասնությունը հաստատող այս քայլով, մենք ՄԱԿ-ի անդամ պետություններին կներկայացնենք հայության միասնական դիրքորոշումը Արցախի Հանրապետության՝ որպես անկախ սուբյեկտի հարատև գոյության և նրա ճանաչման անհետաձգելի կարևորության վերաբերյալ։
ՉԿԱ՛ ԱՐՑԱԽ ԱՌԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՉԿԱ՛ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԱՆՑ ԱՐՑԱԽԻ։
Կարդացեք նաև
Արամ Սարգսյան – Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ
Հրանտ Բագրատյան – տնտեսագիտության դոկտոր,պրոֆեսոր, «Ազատություն» կուսակցության նախագահ
Սերգեյ Համբարձումյան – «Մոնարխ» կոնցեռնի նախագահ, ՌԴ, Մոսկվա
Հարութ Սասունյան – «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ, «Արմենիա Արցախ» հիմնադրամի նախագահ
Վահան Բադասյան – Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ
Նորատ Տեր-Գրիգորյանց – գեներալ-գնդապետ, ՀՀ Բանակի հիմնադիրներից, ՌԴ, Մոսկվա
Լարիսա Ալավերդյան – ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան
Լենսեր Աղալովյան – ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Զարուհի Փոստանջյան – «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան
Ալեքսանդր Մանասյան – ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փ․գ․դ, պրոֆեսոր
Լևոն Ստեփանյան – Նախիջևանցիների ՀԿ նախագահ, գեներալ-մայոր
Նարինե Դիլբարյան – ԵՊՀ դոցենտ, ՀԴԿ փոխնախագահ
Վահան Բաբախանյան – «Խաչմերուկ» ՀԿ նախագահ, ՌԴ,Սանկտ-Պետերբուրգ
Արմինե Օհանյան – «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր
Դավիդ Ջամալյան – ռազմական փորձագետ
Անժելա Թովմասյան – «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր
Էդգար Ղազարյան – տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
Ադելա Աղաջանյան – Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության Գ․Խ անդամ
Կարո Վարդանյան – գրող, գրականագետ, ՀՀ արվեստի գործիչ
Միհրան Շահզադեյան – փ․գ․թ, քաղաքագետ
Գայանե Ներսիսյան – ՀՀ վաստակավոր արտիստ
Ժասմինա Ղևոնդյան – «Ներուժ» կրթամշակութային ՀԿ նախագահ, ՀԴԿ փոխնախագահ
Աշոտ («Երկաթ») Մինասյան – Սիսական ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ
Արամ Մխոյան – ԱՀ նախկին գյուղնախարար
Գառնիկ Ասատրյան – ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, բան․գիտ․դոկտոր, պրոֆեսոր, իրանագետ
Ատոմ Մխիթարյան – ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան
Արագած Ախոյան – քաղաքական գործիչ, «Վերադարձ» հիմնադրամի հիմնադիր
Վալերի Ավանեսյան – պատմական գիտությունների դոկտոր, Արցախի համալսարանի դասախոս
Սոկրատ Խանյան – բանասիրական գիտությունների դոկտոր, Արցախի համալսարանի դասախոս
Լիանա Ստեփանյան – հոգեբան, «Տաղանդավոր սերունդ» ՀԿ փոխնախագահ
Արմինե Ադիբեկյան – Ադրբեջանի հարցերով փորձագետ, սոցիոլոգ
Տաթևիկ Գևորգյան – իրավաբանական գիտությունների թեկնածու, Արցախի համալսարանի դասախոս
Գեորգի Սահակյան – ֆիզմաթ գիտությունների թեկնածու, Արցախի համալսարանի դասախոս
Ստեփան Դադայան – պատմական գիտությունների թեկնածու, Արցախի համալսարանի դասախոս
Խաչատուր Մարոզյան – «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ
Հայկ Մելիք-Ադամյան – երկրաբ․գիտ․թեկնածու, Հայկ Մելիք-Ադամյան – երկրաբ․գիտ․թեկնածու, ՄԱՆԲ-ի հայկական բաժանմունքի նախագահ
Զոյա Ջուլհակյան – «Քարավան-88» բարեգործական ՀԿ նախագահ
Ժասմինա Թելյան – «Ի պաշտպանություն ԼՂՀ» կազմկոմիտեի պատասխանատու քարտուղար, «Հայ կինը – աջակցություն ժողովրդավարության» ՀԿ նախագահ
Գրիգորի Այվազյան – «Ադրբեջանի բնիկ ժողովուրդների համագումար» ՀԿ նախագահ
Գրիշա Օգանեզով – Հայ փախստականների աջակցման «Ահազանգ» ՀԿ նախագահ
Մարտին Իսրայելյան – «Ադրբեջանական ԽՍՀ-ի հայերի միավորում» ՀԿ նախագահ
Կարինե Սահինյան – «Մ․ Բուատ» ՍՊԸ-ի հաշվապահ
Սերյոժա Սարգսյան – ճարտարապետ
Մեսրոպ Եղիազարյան – հասարակական գործիչ
Արա Սիմոնյան – ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր
«Ի պաշտպանություն Արցախի» հասարակական