«Ամերիկայի ձայն». Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գերիների վերջին փոխանակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին։ Ազատ արձակված գերիների ընտանիքներում ուրախություն է, սակայն իրավապաշտպաններն ասում են, որ անհայտ թվով ուկրաինացիներ, ներառյալ նրանք, ովքեր գերի են ընկել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում, դեռևս պահվում են Ռուսաստանում և Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում:
«Նա դիմացել է այդքան, որպեսզի գրկի մեզ»,-կիսվել է գերու մայրը։ Որդու՝ Յուրիի 24-ամյակը լրացավ գերության մեջ: Նա Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի պաշտպաններից էր: Մայիսին ռուսների կողմից գերի ընկնելուց հետո նիհարել է 30 կիլոգրամով։ Հարազատները նրան հանդիպել են Կիևում՝ ազատ արձակվելուց մեկ շաբաթ անց։