Լրահոս
Օրվա լրահոսը

Կառույցի՝ հուշարձան լինելու մասին տեղեկությունը ներառվելու է անշարժ գույքի սեփականության վկայականում

Նոյեմբեր 04,2022 15:58

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին:

Վերոնշյալ ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու հրատապությունն ու անհրաժեշտությունը բխում են պատմամշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության կարևորությունից: Առկա խնդիրները վկայում են, որ հուշարձանի սեփականատերերը հաճախ տեղյակ չեն լինում, որ ձեռք են բերում հուշարձան հանդիսացող շինություններ, ինչն իր հերթին առաջ է բերում պահպանությանն առնչվող մի շարք խնդիրներ: Հաշվի առնելով իրավիճակը` առաջ են քաշվել սեփականության վկայականներում այդ մասին ամրագրում անելու անհրաժեշտությունն ու կարևորությունը:

Առաջարկվող նախագծերով նախատեսվում է ամրագրել, որ հուշարձան լինելու մասին տեղեկությունն այսուհետ ներառվելու է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում։

Նախատեսվող մյուս կարևոր փոփոխությամբ առաջարկվում է սահմանել պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանությանը և օգտագործմանը վերաբերող հասկացությունները, հուշարձանների հաշվառման, նորահայտ հուշարձան պետական ցուցակում ընդգրկելու չափորոշիչները, հուշարձանների տարածքներում տեղադրվող տեղեկատվական ցուցանակների և հուշարձանների պահպանական պարտավորագրի ձևերը։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել բնագավառի իրավական դաշտը, միաժամանակ նպաստել պատմության և մշակույթի հուշարձանների բնագավառում իրականացվող մշակութային գործունեության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը, խնդիրների լուծման արդյունավետությանը և մշակույթի հուշարձանների պահպանության ոլորտում միասնական պետական քաղաքականության մշակմանը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930