Ռուսաստանի Դաշնության դրոշի ներքո հանդես եկող հայ թենիսիստ, աշխարհի 19-րդ ռակետ Կարեն Խաչանովը Փարիզում ընթացող ATP Rolex Paris Masters մրցաշարի երրորդ շրջանում երկու սեթում 4:6, 1:6 հաշվով զիջեց սերբ թենիսիստ, ATP դասակարգման ցուցակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող Նովակ Ջոկովիչին ու չկարողացավ անցնել քառորդ եզրափակիչ: Թենիսիստների դիմակայությունը տեւել է 1 ժամ 27 րոպե:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ