Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Իշխող քաղաքական ուժը վերադարձնում է Հայաստանը դեպի կիսաավտորիտար կառավարման համակարգ. ԱԺԲ

Նոյեմբեր 04,2022 14:53

Մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ սույն թվականի նոյեմբերի 2-ին հայտարարություն էին տարածել, որում մտահոգություն էին հայտնել Հայաստանի Հանրապետության անկախ պետական մարմինների հանրային պաշտոններում իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից իր անդամներին և իր հետ կապված ու ակտիվ քաղաքականությամբ զբաղվող անձանց պետական անկախ մարմինների պաշտոններում առաջադրելու և ընտրելու վերաբերյալ:

Հայտարարությունով խստորեն դատապարտվել էր կառավարող քաղաքական կուսակցության նման գործելաոճը և հիմնավոր կասկած էր հայտնվել, որ իշխող քաղաքական ուժը գնում է պետության զավթման ճանապարհով:

Ազգային-ժողովրդավարական Բևեռը, միանալով հայտարարությանը, միաժամանակ արձանագրում է, որ ակնառու են բոլոր այն քայլերը, որոնց միջոցով իշխող քաղաքական ուժը վերադարձնում է Հայաստանի Հանրապետությունը դեպի կիսաավտորիտար կառավարման համակարգ:

Աղաղակող հակաժողովրդավարական դրսևորումներից էր նաև ընտրական համակարգի ուզուրպացիան, երբ օրենքի խախտումներով իշխող քաղաքական ուժի առանցքային անդամներից մեկը ստանձնեց դրա ղեկավարությունը: Մնալով ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ ավտորիտար երկրների դաշինքներում՝ այլ արդյունք ակնկալելը պարզապես միամտություն կլիներ:

Այդ առումով տրամաբանական է, որ ուժային կառույցների աշխատակիցների աշխատավարձերն աճում են երկրաչափական պրոգրեսիայով, քանզի հենց նրանք են ապահովում ավտորիտար հակումներով կառավարիչների իշխանության շարունակականությունը:

Հայաստանի Հանրապետության հասարակությունը պարտավոր է ընկալել իշխող քաղաքական ուժի ողջ ապիկարությունը, հակապետական, հակազգային գործունեությունը, այդ ամենից անել համապատասխան հետևություններ և քաղաքական պայքարի միջոցով հեռացնել նրան երկրի կառավարման ղեկից:

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930