Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձ է արվել Հայաստան ներմուծել չհայտարարագրված շարժիչային յուղ

Նոյեմբեր 04,2022 14:06

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը, մշտապես իրականացնելով պայքար Ագարակ պետական սահմանի անցման կետով Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներմուծվող ապրանքներ հայտնաբերելու ուղղությամբ, բացահայտել է հերթական իրավախախտումը։

Օրերս Իրանից Հայաստան ժամանած իրանական բեռնատարի նկատմամբ իրականացված մաքսային հսկողության շրջանակում, մաքսային զննման է ենթարկվել, Հայաստանի Հանրապետություն ներմուծված և Հարավային մաքսատուն-վարչությունում՝ որպես նավթային բիտում հայտարարագրված ապրանքը։ Զննման արդյունքում կասկածներ են առաջացել, որ ներմուծված ապրանքը չի հանդիսանում նավթային բիտում։ Նշանակված փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Իրանից Հայաստան տեղափոխված ավելի քան 25 տոննա քաշով ապրանքն իրենից ներկայացնում է շարժիչային յուղ։

Դեպքի կապակցությամբ Հարավային մաքսատուն-վարչությունում հարուցվել է վարչական վարույթ ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի հատկանիշներով։ Վարույթի շրջանակում պարզվել է, որ նշված իրավախախտման արդյունքում տեղի է ունեցել ավելի քան 20 միլիոն դրամի չափով մաքսային վճարների պակաս վճարում։ Հաշվի առնելով, որ ի հայտ են եկել ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ նյութերը տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչություն։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930