Հայաստան-Ադրբեջան սահմանային հանձնաժողովների հանդիպման վերաբերյալ ԵՄ ներկայացուցչի հայտարարությունը
Եվրոպական միությունն այսօր Բրյուսելում հյուրընկալել է Ադրբեջանի ու Հայաստանի սահմանային հանձնաժողովների երրորդ նիստը և ողջունել է մասնակիցներին։
Այս հանդիպումը հաջորդում է բրյուսելյան եռակողմ հանդիպումներում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին։
ԵՄ-ն բարձր է գնահատում այն կառուցողական մթնոլորտը, որում տեղի է ունեցել հանդիպումը, և ողջունում է սահմանների հետ կապված խնդիրների լուծման, ինչպես նաև անվտանգային իրավիճակի բարելավմանն ուղղված աշխատանքները շարունակելու կողմերի պատրաստակամությունը։
Կարդացեք նաև
Նաբիլա ՄԱՍՐԱԼԻ
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ծառայության մամուլի խոսնակ