2023 թվականի հուլիսից նվազագույն կենսաթոշակը Հայաստանում նախատեսվում է հասցնել 36 հազար դրամի. այսօր խորհրդարանում 2023 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Կանխատեսումներում հիմք են ընդունվել հետեւյալ ցուցանիշները՝ նվազագույն կենսաթոշակի չափը՝ 31 հազար դրամ՝ մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի 1-ը գործող 28 հազար 600 դրամի փոխարեն: Իսկ 2023 թվականին հուլիսից նախատեսվում է նվազագույն կենսաթոշակը հասցնել 36 հազար դրամի: Աշխատանքային կենսաթոշակը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 21 հազար դրամ՝ 18 հազար դրամի փոխարեն: Իսկ 2022 թվականի հուլիսին նախատեսվում է հիմնական կենսաթոշակի չափը հասցնել 36 հազար դրամի»,-մանրամասնեց Նարեկ Մկրտչյանը:
Նախատեսվում է, որ 2023 թվականի հուլիսից աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կկազմի շուրջ 50 հազար դրամ՝ ներկայիս 46 հազար 500 դրամի դիմաց: Իսկ զինվորական կենսաթոշակի միջին ամսական չափը 2023 թվականի հուլիսից կկազմի շուրջ 89 հազար դրամ՝ ներկայիս 80 հազար 900 դրամի փոխարեն:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ