Լրահոս
Օրվա լրահոսը

2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների համար, մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ կնշանակվի բոլոր մայրերին՝ անկախ նրանց հաշվառման, բնակության վայրից

Նոյեմբեր 04,2022 12:12
noracin

2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների համար, մինչեւ երկու տարեկանը խնամքի նպաստ կնշանակվի բոլոր մայրերին՝ անկախ նրանց հաշվառման, բնակության վայրից. այսօր խորհրդարանում 2023 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«2023 թվականին էականորեն կավելանան մինչեւ 2 տարեկան երեխայի նպաստի գծով ծախսերը. 2022 թվականի համար նախատեսված 9 մլրդ 392 մլն դրամի դիմաց, 2023 թվականի համար այս միջոցառման գծով ծախսերը նախատեսվել են 20 միլիարդ 350 միլիոն դրամի չափով: 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների համար, մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ կնշանակվի բոլոր մայրերին՝ անկախ նրանց հաշվառման, բնակության վայրից: Արդյունքում, շահառուների թիվը կավելանա՝ ի հաշիվ չաշխատող քաղաքաբնակ, ինչպես նաեւ վարձու աշխատող հանդիսացող, բայց խնամքի արձակուրդում չգտնվող մայրերին»,-մանրամասնեց Նարեկ Մկրտչյանը:

Նպաստի չափը, ըստ Նարեկ Մկրտչյանի, 2023 թվականի հունվարից կսահմանվի 37 հազար 500 դրամ՝ 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների աշխատող ու խնամքի արձակուրդում գտնվողների համար, իսկ մյուս դեպքում՝ 31 հազար 600 դրամ՝ ներկայիս 28 հազար 600-ի փոխարեն: Գյուղական բնակավայրում, աշխատող ու խնամքի արձակուրդում գտնվող ծնողը կստանա 69 հազար 100 դրամ, իսկ մինչ 2023 թվականին ծնվածների մասով՝ 63 հազար 200 դրամ:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

2023 թվականին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը պետբյուջեից կհատկացվի մոտ 648 մլրդ 453,5 մլն դրամ։ 2022 թվականին, նույն ոլորտին հատկացվել է 589 մլրդ 860 մլն դրամ, իսկ 2021թվականին՝ 619 մլրդ 776,1 մլն դրամ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hripsime says:

    Բարև Ձեզ կներեք մի բան հարձնեմ եթե երեխայի մայրը վարկ ունի 3000000մլն դրամի չափով պեըությունը երեխայի ծնվելուց յետո վճարում է՞

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930