Լրահոս
Օրվա լրահոսը

Այո, մեծ հանրահավաք կլինի, բայց կազմակերպիչները չեն ասել, թե ինչ արդյունքներ են ուզում տեսնել. Վազգեն Մանուկյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 04,2022 11:13

«Հրապարակի» հարցերին պատասխանում է նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

Պարոն Մանուկյան, Դիմադրության շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ նոյեմբերի 5-ին համազգային հանրահավաք է տեղի ունենալու: Մասնակցելո՞ւ եք հանրահավաքին:

– Իմ մասնակցելով ինչ…. դեռ չգիտեմ, անկեղծ ասած:

Իշխան Սաղաթելյանը նշում է, որ սա համազգային շարժում է: Հետաքրքիր է` ինչո՞ւ դեռեւս չեք կողմնորոշվել՝ մասնակցել, թե ոչ:

– Հստակ չէ, որովհետեւ կազմակերպիչներն ինձ չեն առաջարկել ելույթ ունենալ, ես էլ իրենց չեմ առաջարկել: Ինչ վերաբերում է ուղղակի հանրահավաք գնալուն, ապա ես դեռ չգիտեմ: Կախված է հանգամանքներից:

Ի՞նչ եք կարծում՝ այդ հանրահավաքը կտա՞ արդյունք: Կիրակի օրն Արցախում հուժկու հանրահավաք էր….

– Արցախի հանրահավաքը շատ մեծ նշանակություն ունեցավ, եւ դա ազդեցություն թողեց նաեւ Սոչիում տեղի ունեցած հանդիպման վրա: Դա շատ կարեւոր հանրահավաք էր, իսկ այստեղ կայանալիք հանրահավաքը դեռ չի ասել իր նպատակների մասին, դրա համար էլ ես չեմ կարող ասել` կհաջողե՞ն, թե՞ ոչ: Այո, մեծ հանրահավաք կլինի, բայց կազմակերպիչները չեն ասել, թե ինչ արդյունքներ են ուզում տեսնել։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930