Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե «Ռեգնում»-ն աշխատի, դա կլինի առանց իմ մասնակցության ու կնշանակի՝ լրատվամիջոցի գրավումն ավարտված է». Կոլերովին հեռացնելո՞ւ են «Ռեգնում»-ից. «Հրապարակ»

Նոյեմբեր 04,2022 10:59

20 տարվա պատմություն ունեցող Regnum գործակալության սեփականատերը որոշել է փոխել ԶԼՄ-ի տնօրենների խորհրդի կազմը եւ աշխատանքից ազատել է գլխավոր տնօրեն, հոգեբանական գիտությունների թեկնածու, սոցիոլոգ, բազմաթիվ գրքերի հեղինակ Յուլյա Կրիժանսկայային։ Նոր տնօրենն «անհայտ մարդ» է՝ RenTV-ից։ Այսպես է բնորոշել նրան Regnum-ի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը՝ ասելով, որ նրա անունն ինքն անգամ չի կարողանում հիշել։

Regnum-ի կայքը բացել հնարավոր չէ՝ ընթերցողին սպասում է գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ, պատմաբան Մոդեստ Կոլերովի ստորագրությամբ գրառում, որ Regnum-ը փակվում է, որ կառավարող ընկերության սեփականատերը, չբացատրելով պատճառներն ու նպատակը, փոխել է ընկերության ղեկավարությանը, որ տեղի է ունեցել լրատվամիջոցի ռեյդերական գրավում, եւ եթե այն աշխատի, ապա դա կլինի առանց իր մասնակցության ու կնշանակի, որ գրավումն ավարտված է։

Անշուշտ, Կոլերովը կատարված փոփոխությունը համարում է իր դեմ արված քայլ, եւ գլխավոր ինտրիգը հիմա այն է, թե կփոխվի՞ արդյոք գործակալության համեմատաբար ընդդիմադիր դիրքորոշումը։ Հասկանալի է, սակայն, որ «Ռեգնում»-ին չի կարելի լիարժեք ընդդիմադիր ԶԼՄ համարել, որովհետեւ Մոսկվայում ընդդիմադիր ԶԼՄ-ներ պարզապես չկան։ Պատահական չէ, որ իր վերջին գրառման մեջ Կոլերովը, որպես իր օգտին «պլյուս», նշում է Պուտինի բարձր գնահատականը, որը ՌԴ նախագահը հնչեցրել է «Ռեգնում»-ի 20-ամյակին։

Լրատվական եւ քաղաքագիտական շրջանակներում խոսում են, որ Մոդեստ Կոլերովին, որը մի քանի անգամ է «Ռեգնում»-ի գլխավոր խմբագիրը եղել, շուտով ազատելու են աշխատանքից, եւ «Ռեգնում»-ն իր հսկողության տակ է վերցնում գործարար, «Россия» բանկի հիմնական բաժնետեր ու նախկին նախագահ, Պուտինի ամենամոտ կողմնակից Յուրի Կովալչուկը, որը 70-ն անց մարդ է եւ քարոզչության ճակատում այնքան անձնուրաց է ծառայում Կրեմլին, որ, օրինակ, Ուկրաինայում նրան համարում են ապատեղեկատվական պատերազմների գեներալ։

Ադրբեջանական կայքերը երեկվանից չեն թաքցնում իրենց ոգեւորությունը։ Անդրադառնալով «Ռեգնում»-ի փակմանը՝ նյութերի վերնագրերում նշում են, որ փակվում է պրոհայկական լրատվամիջոց, որը հայտնի էր հայերին պաշտպանող դիրքորոշմամբ։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Այո Կոլերով կյանքը այդպիսի բաներ ունի, վարունգի նման’ ինչպես ասում էր Սերժ Սարգսյանը, մի օր ձեռքումդ է մի օր էլ ասված գիտի որտեղ։ Սրիկայություն քիչ էր պետք անել։
    Ռուսաստանում տեռորի բոլոր նշանները կան երբ սեփական մանկլավիկներին են սկսում կուլ տալ….

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930