Լրահոս
Օրվա լրահոսը

Չինաստանը հայ ժողովրդի կողքին է, միշտ պատրաստակամությամբ է արձագանքել հայ ժողովրդի կարիքներին. դեսպան Յոնգ Ֆան

Նոյեմբեր 04,2022 10:16

Ազգային ժողովում հյուրընկալեցի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան` Ն.Գ. Պրն. Յոնգ Ֆանին։
Քննարկման առանցքում մարդու իրավունքների բնագավառում հայ-չինական համագործակցության զարգացման հարցերն էին՝ ի նպաստ Հայաստանում առկա ոլորտային խնդիրների կարգավորման գործում առաջընթացի ձեռքբերման։

Դեսպանին շնորհավորեցի Սի Ծինփինի՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Միաժամանակ շնորհակալություն հայտնեցի հայ ժողովրդին աջակցելու համար։

Ընդգծեցի համագործակցության ոչ միայն տնտեսական, այլև քաղաքակրթական բաղադրիչի առկայությունը, հումանիտար հարցերում շփումների պատրաստակամությունս: Առաջարկեցի կազմակերպել չինարենի ուսուցում հատկապես մարզերում, որոնք մեր ուշադրության կարիքն ունեն առավել, քան երբևէ։

Պրն. Յոնգ Ֆանը իր խոսքում անդրադարձավ Չինաստանում աղքատության հաղթահարման ուղղությամբ իրականացված քայլերին, որոնց արդյունքում հասել են շոշափելի առաջընթացի մարդու իրավունքների պաշտպանության հարցերում. տեղի է ունեցել արդիականացում, այն է՝ հաշվի են առել տարբեր երկրների փորձը, բայց գնացել չինական ճանապարհով։ Դեսպանն ասաց, որ պատրաստ են մեզ հետ կիսվել չինական փորձով։

«Այս տարի Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է։ Չինաստանը հայ ժողովրդի կողքին է, միշտ պատրաստակամությամբ է արձագանքել հայ ժողովրդի կարիքներին և ուրախ կլինի ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն», – ամփոփեց Դեսպանը։

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930