2022թ. նոյեմբերի 03-ին «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը կազմակերպեց մաքրման աշխատանքների միջոցառում «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր» ծրագրի տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։
Միջոցառումը տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի Սևանա լճի ափամերձ տարածքներում։ Ռումինիայի, Մոլդովայի և Վրաստանի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցեցին միջոցառմանը Հայաստանում։ Հայաստանից ներկա էին ուսանողներ, քաղաքացիական հասարակության տեղական ինքնակառավարման մարմինների, Սևանի ազգային պարկի ներկայացուցիչները։
Միջոցառումը լուսաբանվեց «Երկիր մեդիա» հեռուստաալիքով։
Սույն միջոցառումը հաջորդեց ծրագրի շրջանակներում կազմակերպված 4 փոքր տեղական մաքրման աշխատանքներին, որոնք տեղի ունեցան Սևանա լճի ափամերձ տարածքներում և Հրազդան գետի շրջակայքում։
Ծրագրային տպագրված նյութերը հասանելի էին բոլոր մասնակիցներին նշված միջոցառումների շրջանակներում։
Կարդացեք նաև
Սույն միջոցառումը ամփոփում է ծրագրով նախատեսված մաքրման աշխատանքների արշավը։
Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՀԳ Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցություն ծրագրի շրջանակներում։ Ծրագրի գործողությունները սկսվել են 2020թ. հունիսի 1-ին Պրո Նատուրա Գալաթի ասոցիացիա (Ռումինիա), «Ստորին Դանուբի Եվրարեգիոն» անդրսահմանային համագործակցության ասոցիացիա (Ռումինիա), Իմերեթիի գիտնականների «Սպեկտրի» միություն (Վրաստան), Անդրսահմանային համագործակցության եվրոպական ինտեգրացիայի գործակալություն (Մոլդովա), համագործակցությամբ։ Ծրագրի ղեկավար կազմակերպությունը «Ստորին Դանուբի Եվրարեգիոն» անդրսահմանային համագործակցության ասոցիացիան է։
2014-2020թթ. Սևծովյան ավազանի միացյալ գործողությունների ծրագիր
«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ
Սևծովյան ավազանի երկրների 2014-2020թթ. Համատեղ գործառնական ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության Եվրոպական հարևանության գործիքի միջոցով և մասնակից երկրների՝ Հայաստանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի Հանրապետության, Ռումինիայի, Թուրքիայի և Ուկրաինայի կողմից։
Սույն հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսակական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։