Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Արզաքանցյանը պահանջում է սնանկ ճանաչել Սմբատ Նասիբյանին. Փաստաբան

Նոյեմբեր 03,2022 23:03

Հայտնում եմ, որ ստանձնել եմ Տիգրան Արզաքանցյանի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը վերջինիս վերաբերյալ քննվող սնանկության գործով։ Հակիրճ ներկայացնեմ գործը․

Տիգրան Արզաքանցյանի և Սմբատ Նասիբյանի միջև կնքված փոխառության պայմանագրով Ս․ Նասիբյանը Տ․ Արզաքանցյանին փոխառությամբ պետք է տար գումար, իսկ վերջինս էլ հետագայում պետք է վերադարձներ։

Փոխառության պայմանագրի հիման վրա 2013 թվականին Ս․ Նասիբյանը Միանձնյա արբիտրաժային տրիբունալ է դիմել ընդդեմ Տ․Արզաքանցյանի՝ փոխառությամբ ենթադրաբար տրված ամբողջ գումարը ու ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված գումարը բռնագանձելու, գրավադրված գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու պահանջներով։

Միանձնյա արբիտրաժային տրիբունալը, Տ․ Արզաքանցյանի փաստացի ծանուցված չլինելու պայմաններում, առանց վերջինիս մասնակցության քննելով գործը 07.10.2013 թվականին կայացրել է վճիռ, որով բավարարել է Ս․Նասիբյանի պահանջը (ըստ Տ․ Արզաքանցյանի, տրիբունալում գործի քննության վերաբերյալ վերջինս տեղեկացված չի եղել)։

Տարիներ անց Ս․Նասիբյանը դիմում է ներկայացրել ՀՀ Սնանկության դատարան (սնանկության գործ՝ թիվ ՍնԴ/0038/04/22)՝ պահանջելով Տ․ Արզաքանցյանին ճանաչել սնանկ, հիմքում դնելով 07.10.2013 թվականին կայացված վերոնշյալ վճռով հաստատված պարտավորությունը։

Տ․ Արզաքանցյանը տեղեկանալով, որ իր բացակայությամբ քննված գործով Միանձնյա արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ, ու հաստատված է համարել փոխառության պայմանագրից բխող պարտավորության առկայությունը, այն պարագայում, որ վերջինիս պնդմամբ նշված չափով Ս․ Նասիբյանից գումար չէր ստացել, իսկ երբևէ ստացած գումարներն էլ վերադարձրել էր, նախաձեռնել է հետևյալ քայլերը՝

1)     Ներկայացրել է առարկություն ՀՀ Սնանկության դատարանին (ի թիվս այլնի, նշելով, որ գրավադրված գույքի արժեքը մի քանի անգամ գերազանցում է իբրև թե փոխառությամբ ստացված գումարի չափը, դիմումում նշված պարտավորության հաշվարկը թերի է, սնանկության համար հիմք հանդիսացող անվիճելի դրամական պարտավորությունն իրականում առկա չէ, այլ դա հանցավոր արարքի հետևանք է և այլն), սակայն դրանք դատարանն անհիմն է համարել ու 19.09.2022 թվականին կայացրել է Տ․ Արզաքանցյանին սնանկ ճանաչելու վերաբերյալ վճիռ։

2)     Վճռի դեմ Տ․ Արզաքանցյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, հիմքում դնելով նաև այն, որ 29.08.2022 թվականին հրավիրված վերջին դատական նիստը անցկացվել էր վերջինիս պատշաճ ծանուցման բացակայության պայմաններում (Տ․ Արզաքանցյանին ուղարկված ծանուցագիրը հետ էր վերադարձվել դատարան, ու չէր ապահովվել օրենքով սահմանված կարգով պատշաճ ծանուցումը), իսկ Տ․ Արզաքանցյանի ներկայացուցչի կողմից ներկայացված «դատական նիստը հետաձգելու մասին» միջնորդությունը մերժվել էր առանց պատշաճ պատճառաբանության։ Բողոքի վերաբերյալ ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում դեռ չի կայացվել։

Նշեմ նաև այն, որ 14.03.2022 թվականի հետաքննիչի որոշմամբ Տ․Արզաքանցյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով քր․ գործի հարուցումը մերժվել էր՝ հիմքում դնելով այն, որ վիճելի հարցերը կրում են քաղաքացիաիրավական բնույթ։

Հետաքննիչի որոշման դեմ ներկայացված բողոքը 30.03.2022 թվականի դատախազի որոշմամբ մերժվել էր, որն էլ բողոքարկվել է դատարան (նշված բողոքի վերաբերյալ դեռևս վերջնական դատական ակտ առկա չէ):

Արմեն Մինասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930