Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք քննարկելու ենք քաղաքական խնդիրներ, բայց չենք լինելու կուսակցականացված»

Նոյեմբեր 03,2022 21:35

«Ապագա հայկականը» ոչ միայն չի դառնալու քաղաքական, այլ չի դառնալու նաեւ հասարակական կառույց, մնալու է հանրային նախաձեռնություն եւ ծառայելու է բոլորին»,- նոյեմբերի 2-ին, «Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամի եւ հայաստանյան ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է նախաձեռնությունը թաքնված քաղաքական նպատակներ ունի, մանավանդ, որ խոսակցություններ կան, թե նախաձեռնության հիմնադիրներից Ռուբեն Վարդանյանը քաղաքական հայտ ներկայացնելու նպատակներ ունի:

Բանախոսը հավելեց՝ հարթակում տարբեր քաղաքական հոսանքներ նախընտրող անձինք ներգրավված են ու ակնկալել երբեւէ բոլորին տեղավորել մեկ քաղաքական գծում՝ փոքր-ինչ անտրամաբանական է: Մանավանդ, որ ենթադրյալ հարթակը դեռ չկա, անգամ դրա մոդելը չկա ու այդ ընտրությունը պետք է համատեղ կատարվի:

«Մենք քննարկելու ենք քաղաքական խնդիրներ, բայց չենք լինելու կուսակցականացված»,-վստահեցրեց Արտակ Ապիտոնյանը՝ հավելելով, որ կուսակցությունները, սովորաբար, ներկայացնում են հանրության մի մասի շահերը, իսկ իրենց նպատակը՝ համընդհանուր շահի սահմանումն է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930