Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի նախագահը պետք է երդվի, որ ինքը պատրաստ է անձնազոհության». Արթուր Թովմասյան

Նոյեմբեր 03,2022 19:40

Այսօր կայացած նիստում ԱՀ խորհրդարանը որոշեց դիմել երկրի Գերագույն դատարան՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար:

Խորհրդարանի նիստի նախագծում այսօր մեկ հարց էր՝ երկրորդ ընթերցմամբ  Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի քննարկում: Նախագծի վերաբերյալ նախատեսված գրավոր առաջարկների ներկայացման ժամկետը սահմանվել էր մինչեւ սույն թվականի նոյեմբերի 1-ը, ժամը 17:00-ն: ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը տեղեկացրեց, որ նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն եղել: ԱԺ գլխադասային հանձնաժողովը, հիշեցնենք, եզրակացություն  դրական էր տվել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 80-րդ հոդվածի համաձայն, մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը քվեարկության դրվեց Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Գերագույն դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

«Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 142-րդ հոդվածի 2-րդ մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը՝ 30 կողմ ձայնով որոշեց՝  Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով դիմել Արցախի Հանրապետության Գերագույն դատարան:

Մինչ այդ, իր ելույթում, ԱՀ խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանն անդրադարձավ Գերագույն դատարանի որոշումից հետո կայանալիք հանրաքվեին եւ նախագծի որոշ դրույթների՝ նախ նշելով, որ ցանկացած հանրաքվե, Արցախի պետական շինարարության առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի եւ եթե «այս լեռնային երկրում մեզ հաջողվեց հերթական անգամ հանրաքվե անցկացնելու, համապետական ընտրություններ անցկացնելու, սա նշանակում է, որ այս աշխարհատարածքը, որպես անկախ պետություն, կայացել է»: Նա կրկնեց՝ Արցախի ժողովրդին է տրված, թե ո՞ւմ տալ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու լիազորությունը եւ իրենք հարգելու են ԱՀ ժողովրդի քվեն:

«Ամենակարեւորը՝ երդումը. Արցախի նախագահը երդվում է, որ պաշտպանելու է Արցախի տարածքային ամբողջականությունը, ժողովրդի անվտանգությունը: Ես կարծում եմ, որ Արցախի նախագահը պետք է երդվի, որ ինքը պատրաստ է անձնազոհության եւ երկրի ցանկացած պաշտոնյա, պետք է զինվորի երդում տա»,- ասաց Արթուր Թովմասյանը՝ այս փոփոխություններին «այո» կամ «ոչ» ասողներին հորդորելով միակամ լինել:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930