ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը Մյասնիկյան բնակավայրում այսօր ներկա է գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված, հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած, «Արիության» մեդալով և «Ոսկե արծիվ» շքանշանով պարգևատրված Հակոբ Հարությունյանի մահվան տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը:
Ողջունելով ներկաներին՝ փոխմարզպետն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել հերոսի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին: Խոսելով Հակոբի օրինակելի կերպարի, նրա մարտական գործունեության մասին՝ Առնակ Ավետիսյանը նշել է. «Ես գլուխ եմ խոնարհում Հակոբի և Մյասնիկյան համայնքից իրենց կյանքը Հայրենիքին նվիրած բոլոր հերոսների հիշատակի առջև: Նրանք հիշվելու են հարյուրավոր տարիներ, և նրանց գործած սխրանքի շնորհիվ մեր զավակներն ու հետագա սերունդները շարունակելու են ապրել ու արարել Հայրենիքում:
Հավերժ փառք Մայր հողի համար մարտիրոսված բոլոր քաջորդիներին»:
Ներկաները ծաղիկներ են խոնարհել Հակոբի և 11 մյասնիկյանցիների հիշատակին նվիրված խաչքարի ու «Նռնենի» հուշ-պատի մոտ, որին էլ հաջորդել է օրվա խորհուրդը լրացնող հիշատակի միջոցառումը՝ դպրոցի սաների մասնակցությամբ:
Կարդացեք նաև
ՀՀ Արմավիրի մարզպետարան