«Ապառաժ». Իրականում տարաձայնությունները քիչ չեն, տարբեր գործընկերների հետ որոշակի աշխատանքային շփումներ լինում են, հաջողված ծրագրեր լինում են, բայց նաև սկզբունքային տարաձայնություններ կան:
Այս մասին նոյեմբերի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ պատասխանելով ՀՀ իշխանությունների հետ հարաբերությունների մասին «Ապառաժ»-ի հարցին: «Արտաքին քաղաքական կուրսի, Արցախին առնչվող հայտարարությունների, տարբեր ծրագրերի մասով տարաձայնություններ կան, բայց շատ դեպքերում փորձում եմ ներքին աշխատանքային միջավայրում այդ խնդիրները լուծել, քանի որ կարևորում եմ, որ այս ծանր իրավիճակում Արցախի և Հայաստանի հանրապետությունների իշխանությունները արդյունավետ փոխգործակցություն ունենան: Մյուս կողմից որոշակի տարաձայնություններ, դժգոհություններ ունենում եմ, որոնց մասին միշտ բաց, անկեղծորեն ներկայացնում եմ, մի մասը ազդում է, մի մասը չի ազդում, բայց սա արդեն աշխատանքային միջավայրի հարց է»,- նշել է Արտակ Բեգլարյանը՝ ավելացնելով, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կասկածի տակ չպետք է դրվի, և ինքը կիսում է ԱՀ նախագահի, արտաքին գործերի նախարարության, Ազգային ժողովի կողմից արված բոլոր հայտարարությունները:
«Ապառաժ»-ը նաև հարց է ուղղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների տարեկան ժողովի ժամանակ քննարկված կանոնադրության փոփոխության մասին: Տվյալ նիստում առաջարկվել է կանոնադրությունից հանել «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունը, որին ընդդիմացել է նաև ԱՀ պետական նախարարը: «Ապառաժ»-ը հետաքրքրվել է, արդյո՞ք պետնախարարի պաշտոնից հեռանալը կապ ունի այդ նիստում Արտակ Բեգլարյանի արտահայտած դիրքորոշման հետ:
«Այդպիսի կապ չկա»,- նշել է Ա. Բեգլարյանը:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: