Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Լեյտենանտները, բացի այն, որ կստանան բնակարան, ստանալու են նաեւ շուրջ կես մլն դրամ մաքուր աշխատավարձ». Սուրեն Պապիկյան

Նոյեմբեր 03,2022 18:02

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: 

Առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողների համար սահմանել հավելավճար ու դրա հաշվարկումը պայմանավորել այդ զինծառայողների կողմից որակավորման ատեստավորման անցնելով:

Պապիկյանն ասաց, որ ամեն ինչ պետք է անեն, որ մեր զինվորը ունակ լինի վարելու ակտիվ մարտ. «Զինված ուժերում դրա մեկնարկը արդեն տրված է»: Նա ասաց, որ նախագծի արդյունքում շարքային ատեստավորված պայմանագրային զինծառայողը, որը այս պահին ստանում է 154 հազար դրամ մաքուր աշխատավարձ լավագույն դեպքում, մարտական հերթապահություն անցնելու դեպքում 210 հազար դրամ, ապա նոր սկզբունքով ատեստավորման փուլն անցնելուց հետո նրանց աշխատավարձերը, հարկերը ներառյալ, ավելանալու է 270 հազար դրամով: Մարտական հերթապահություն իրականացնելու պարագայում կարող է ստանալ շուրջ 380 հազար դրամ մաքուր աշխատավարձ՝ առանց հարկերի: Եթե պայմանագրային զինծառայողը հատուկ նշանակության դիրքերում է աշխատում, ստանալու է 100 հազար դրամ ավելի, այսինքն՝ 480 հազար դրամ, դրան կգումարվի նաեւ ելքերի համար տրվող գումարը, որը գաղտնի է:

Պապիկյանն ասաց, որ այս նախագծով, կարելի է ասել աշխատավարձերը կրկնապատկվում են: Իսկ լեյտենանտները, բացի այն, որ կստանան բնակարան, ստանալու են նաեւ շուրջ կես մլն դրամ մաքուր աշխատավարձ:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ;

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930