Ermenihaber.am. Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը սոցցանցում կատարած գրառմամբ շնորհակալություն է հայտնել Թուրքիային «հացահատիկային միջանցքի» վերականգնման հարցում ունեցած դերակատարման համար:
«Սևծովյան հացահատիկային նախաձեռնությանը վերադառնալու որոշմանն իրենց ունեցած դերի համար Եվրոպական Միությունն իր երախտագիտությունն է հայտնում ՄԱԿ-ին և Թուրքիային»-, գրել է Բորելը։
Ռուսաստանը հոկտեմբերի 29-ին հայտարարել էր, որ դուրս է գալիս Ուկրաինայի հետ հացահատիկային արտահանման վերաբերյալ ունեցած պայմանավորվածությունից՝ նշելով, որ Ուկրաինան օգտագործել է հումանիտար միջանցքը ռազմական գործողությունների համար։
Ավելի ուշ Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարեց, որ ստացած երաշխիքները բավարար համարելով՝ որոշել են վերադառնալ այդ համաձայնագրին։
«Հացահատիկային միջանցքի» գործողության վերկանգնման մասին առաջինը հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո: