Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողների համար սահմանել հավելավճար ու դրա հաշվարկումը պայմանավորել այդ զինծառայողների կողմից որակավորման ատեստավորման անցնելով:
Փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն իր ելույթում ասաց, որ այս նախագիծը նույնիսկ ուշացած է, որովհետեւ նախանձով են նայել, թե ինչպես են դրսում զինծառայողները առանց պարտադրանքի իրենց վրա աշխատում. «Սա հնարավորություն կտա մեր կադրային քաղաքականության ողնաշարը փոխել ու ընդհանրապես դադարեցնել այն մեթոդոլոգիան, որով տարիներ շարունակ առաջնորդվել ենք՝ որտեղից ում ասես հավաքել, լցնել բանակ»:
Նա ասաց, որ ՊՆ-ն ճիշտ է արել, որ օտար լեզուների քննություն չեն պարտադրում, որովհետեւ մենք հիմա դրան պատրաստ չենք, բայց առաջիկայում դա անհրաժեշտ է լինելու, որովհետեւ ռազմական գրականությունը օտար լեզուներով է:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ