«Ա1+». Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանի եւ նրա պաշտպանի բողոքը Վերաքննիչ դատարանը մերժեց։
Պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդել է բեկանել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը, կայացնել արդարացման դատական ակտ՝ ճանաչելով եւ հռչակելով Վահան Բադասյանի անմեղությունը կամ քրեական գործն ուղարկել նոր քննության։
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Վահան Բադասյանին մեղավոր էր ճանաչել եւ դատապարտել 300.000 դրամ տուգանքի։ Վահան Բադասյանին մեղադրանք էր առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու եւ իշխանությունը յուրացնելու կոչեր հնչեցնելու մեջ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: