Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Ես չեմ հասկանում, կա հնարավորություն չպայքարելո՞ւ, մարդ կա, որ պատրաստ է հանձնվե՞լ»

Նոյեմբեր 03,2022 17:14

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով հանուն Արցախը հայկական մնալու եւ հանուն Հայաստանի անվտանգության պայքարին միանալու կոչերին՝ ասաց. «Ես չեմ հասկանում, կա հնարավորություն չպայքարելո՞ւ, մարդ կա, որ պատրաստ է հանձնվե՞լ: Սա արժանապատիվ մարդու կենսակերպի պայքար է: Մենք պայքարում ենք ոչ նրա համար, որ մեր վրա է ընկել այդ ճակատագիրը: Յուրաքանչյուր ազգի ամեն մի սերունդ պատասխանատու է իր ազգի, իր պետության շարունակելիության համար: Խնդիրն այն չէ, որ մենք հայտնվել ենք աննախադեպ իրավիճակում: Այս աննախադեպ իրավիճակը պետք է մեր առջեւ խնդիր դնի, թե ինչ չենք արել մինչեւ հիմա եւ ինչ պետք է անենք այսօր, ինչպես պետք է անենք եւ ովքեր պետք է անեն: Եվ ինչ գործիքակազմ պետք է կիրառել:

Ադրբեջանն ու Թուրքիան ոչ միայն հայության, այլեւ մարդկության դեմ հանցագործություն են իրականացնում: Եվ այստեղ հարցադրումը ոչ թե այն է, թե կարո՞ղ ենք, այլ այն, որ մենք պարտավոր ենք պայքարել: Ինձ հաճախ հարցնում են, թե ուշ չէ՞, արդյոք: Պատասխանում եմ. սիրելիներս, երբ սկսենք, ճիշտ ժամանակն է: Ամոթ է, որ հասուն մարդը, հասուն մտքի տեր մարդը այս իշխանությունների կատարած բոլոր գործողություններից հետո կարողանում է նման հարց տալ»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930