Այսօր ԱԺ-ում 2023-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններից ու ձեռք բերված պայմանավորվածություններից:
Միրզոյանը պատասխանեց, որ Թուրքիան անընդհատ այդ հարաբերությունների կարգավորումը կապում է Ադրբեջանի հետ, ինչն, ըստ էության, մի քիչ նախապայման է հիշեցնում. «Քննարկումներ են ընթանում, այդ թվում՝ հատուկ ներկայացուցիչների՝ բանագնացների մակարդակում, բայց նաեւ այդ մակարդակից դուրս՝ մասնագիտական որոշակի ներգրավվածությամբ: Խոսակցությունը մի քանի կոնկրետ հարցերի մասին է, այդ թվում՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող մարդկանց համար սահմանի բացման վերաբերյալ, ինչպես նաեւ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման վերաբերյալ: Ակնկալում եմ եւ հույս ունեմ, որ դրական արդյունքներ կլինեն եւ մոտ ապագայում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ