Լրահոս
Օրվա լրահոսը

«Հունգարիայի քայլերը տեսնում ենք․ զգուշավոր լավատեսության տեղ կա»․ ԱԳ փոխնախարար

Նոյեմբեր 03,2022 16:37

«ԵՄ անդամ պետություններից մեկի հետ ՀՀ-ն խզել է դիվանագիտական հարաբերությունները, սակայն իմացանք, որ Հունգարիայի միջնորդությամբ վերադարձվեցին գերեվարված քաղաքացիներ։ Մամուլից տեղեկացանք, որ հարաբերությունների վերականգնման գործընթաց կա։ Ի՞նչ է տեղի ունենում»,-ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր դիմելով ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանին՝ հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։

Պարույր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ոչ թե խզել էինք, այլ սառեցրել էինք, եւ գիտեք, թե ինչ դեպքերի արդյունքում դա եղավ։ Իսկապես, նախորդ տարի մենք տեսանք Հունգարիայի քայլը, որի արդյունքում հինգ գերիներ վերադարձվեցին ՀՀ։ Այլ քայլեր եւս տեսանք։ Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցին օգնություն տրամադրվեց։ Քովիդի դեմ պատվաստանյութ եւս տրամադրվեց ՀՀ-ին՝ որպես օգնություն։ Վերջերս Բուդապեշտում բացվեց հայկական կաթոլիկ եկեղեցին, պատրիարքը հանդիպեց Հունգարիայի նախագահի հետ։ Այսինքն, տեսնում ենք որոշակի քայլեր։ Ինչպես նախկինում ենք ասել, մենք պատրաստ ենք իրավիճակին լուծում տալ, բայց լրացուցիչ քայլեր են պետք։ Զգուշավոր լավատեսության տեղ կա»։

Հիշեցնենք, որ Գուրգեն Մարգարյանին կացնով սպանած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց հետո ՀՀ-ն սառեցրել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930