Լրահոս
Օրվա լրահոսը

«2 նորություն կա, մեկը՝ լավ, մյուսը՝ վատ». Արարատ Միրզոյան

Նոյեմբեր 03,2022 16:29

«2 նորություն կա, մեկը՝ լավ, մյուսը՝ վատ: Վատն այն է, որ բոլոր հարցերում, բոլոր ուղղություններում, որոնց շուրջ բանակցում ենք Ադրբեջանի հետ, հանդիպում ենք Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումներին: Իմ տպավորությունն այն է, որ Ադրբեջանը, համարելով, որ քանի որ ռազմական հաջողություն է ունեցել, այժմ կարող է պայմաններ թելադրել Հայաստանին: Սա իրականություն, իհարկե, չի կարող լինել եւ երկարատեւ, համապարփակ ու կայուն խաղաղության այս ճանապարհով հնարավոր չէ հասնել: Հույս ունեմ, որ Ադրբեջանում ժամանակի ընթացքում սա կհասկանան եւ եթե իսկապես շահագրգիռ են ունենալ կայուն խաղաղություն Հարավային Կովկասում, ապա պետք է որոշ հարցերում իրենք եւս արձանագրեն, որ միակողմանի շահավետ լուծումներ չեն կարող լինել, դա չի աշխատի երկարաժամկետ:

Լավ նորությունն այն է, որ բոլոր խնդիրները, որոնք կան մեր հարաբերությունների թնջուկում, ամբողջ փաթեթի նկատմամբ կա միջազգային հանրության հստակ ուշադրություն: Դա գնալով ավելի ու ավելի մեծանում է ու հատկապես սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո միջազգային հանրությունը հստակ ուղերձ հղեց Ադրբեջանին, որ ուժն ու ուժի սպառնալիքը չի կարող լինել ճանապարհ»,- այսօր ԱԺ-ում 2023-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Նա նշեց, որ միջազգային հանրության ուղերձն այն է, որ կան կանոններ, որոնք չպետք է հատվեն:

Նա տեղեկացրեց, որ մի քանի օրից մեկնելու է Վաշինգտոն ու այնտեղ լինելու է իր, Բայրամովի եւ Բլինքենի հանդիպումը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930