Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՂ հիմնախնդրի կարգավորում, ՀՀ միջազգային հեղինակության բարձրացում, արտերկրում ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանություն…». Միրզոյանը թվարկում է, թե ինչ են անելու 16 մլրդ-ով

Նոյեմբեր 03,2022 15:55

Այսօր 2023-ի պետբյուջեի նախագծի քննարկումն էր ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում: Արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշեց, որ մոտ 19 մլրդ-ի հայտ են ներկայացրել, հաստատվել է 16 մլրդ, բայց դա պայմանավորված է փոխարժեքով: Միրզոյանը թվարկեց անելիքները՝ 123 դիվանագետներ են պատրաստելու, կառավարության քաղաքականություն են մշակելու արտաքին դիվանագիտության ոլորտում, ՀՀ ինքնիշխանությունն են պաշտպանելու, կարգավորելու են ԼՂ հիմնախնդիրը, ՀՀ միջազգային հեղինակությունն են բարձրացելու, ՀՀ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմաններ ապահովելու, արտերկրում ՀՀ քաղաքացիների շահերն են պաշտպանելու, համագործակցելու են միջազգային կազմակերպությունների հետ:

Աշխարհի 179 երկրների հետ Հայաստանն ունի դիվանագիտական հարաբերություններ ու 2023-ին դիվանագիտական ներկայացուցչություն կունենանք 64-ում, որոնցից 47-ում դեսպանություններ, 6-ում՝ ներկայացուցչություն, 11-ը գլխավոր հյուպատոսություններ: Նախարարը հայտնեց, որ պլանավորել են ունենալ եւս 5 հյուպատոսարաններ հաջորդ տարի:

Դեսպանությունների շենքերից եւ հողատարածքներից 18-ը ՀՀ սեփականությունն են, 28-ի համար վարձավճար ենք տալիս, 3-ը վարձակալված են դեսպանընկալ պետությունների կողմից, բայց պայմանագրերի մի մասը լրանում են, 11-ը տրված են անհատույց օգտագործման:

2023-ին պլանավորվում է դեսպանություն բացել Ուրուգվայում եւ գլխավոր հյուպատոսություն Իրանի Թավրիզ քաղաքում, դիվանագիտական գրասենյակներ կբացվեն Կիպրոսում, Սերբիայում, ՌԴ Վլադիկավկազ քաղաքում՝ Վերին Լարսի հետ կապված խնդիրների բերումով:

Միրզոյանը ներկայացրեց նաեւ դեսպանատների շենքերի նորոգման եւ վերանորոգման աշխատանքները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930