ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը
Երեկ՝ նոյեմբերի 2-ին, հանդիպում ունեցա Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
Քննարկեցինք երկու երկրների միջխորհրդարանական կապերի շարունակական զարգացմանն առնչվող հարցեր, այդ թվում նաև տարածաշրջանային և ինտեգրացիոն միավորումներին վերաբերող մի շարք այլ հեռանկարային հարցեր։
Քննարկումն ընթացավ նաև տնտեսական, ներդրումային առավել ակտիվ համագործակցությանը, երկկողմ զբոսաշրջության զարգացմանը, ենթակառուցվածքների լայն շրջանակին վերաբերող ծրագրային մի շարք այլ հարցերի շուրջ։
Կարդացեք նաև
Ներկայացրի նաև Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի առաջիկա աշխատանքների մասին, ինչպես նաև հանձնաժողովի ուշադրության կենտրոնում գտնվող եվրասիական տնտեսական համագործակցության հետ կապված խնդիրների մասին, անդրադարձա նաև ոլորտային և օրակարգային մի շարք հարցերի։