Շահագրգիռ կողմերին ներկայացրինք Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրության հիմնական արդյունքները:
Հետազոտության համաձայն՝
- 2021 թ․-ին հարցվողների ավելի քիչ տոկոսն է (շուրջ 51%) ներկայիս կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարը գնահատել արդյունավետ՝ համեմատած 2019 թ․ հետ (շուրջ 82%)։
- Բնակչության մոտ 63%-ը կարծում է, որ կոռուպցիան հնարավոր չէ նվազեցնել կամ հնարավոր է նվազեցնել միայն մասամբ։
- Հիմնականում կանայք, 18-35 տարեկան քաղաքացիները, բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողները, Երևան քաղաքի բնակիչները, ինչպես նաև 220․000 ՀՀ դրամից ավելի եկամուտ ունեցողներն են կարծում, որ կոռուպցիան շատ մեծ/ավելի շուտ մեծ ազդեցություն ունի իրենց շրջապատի/համայնքի վրա։
- «Խնդիրը լուծելու այլ՝ օրինական տարբերակ չկա»-ն և «պատժից/տուգանքից/այլ պատասխանատվությունից խուսափել»-ը կաշառք տալու ամենատարածված դրդապատճառներն են։
- Հարցվողների գրեթե 50%-ը նշել է, որ եթե կոռուպցիայի զոհ դառնա, չի հայտնի այդ մասին։ Մինչդեռ մոտ 41%-ը կհայտնի այդ մասին։ Ընդ որում, հարցվողների 57%-ը համարել է, որ կոռուպցիայի դեպքերի մասին հայտնելը կքննադատվի կամ կհամարվի «գործ տալ»։
Բազմաթիվ այլ հետաքրքիր տվյալների կարող եք ծանոթանալ հետազոտության զեկույցում. ➡️
Հետազոտությունն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ USAID Armenia աջակցությամբ` «Հայաստանի բարեվարքության ծրագրի» (AIP) շրջանակներում, 2021 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:
Կարդացեք նաև
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան