Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի բանկերի միության խորհրդի նախագահ է ընտրվել Մհեր Անանյանը

Նոյեմբեր 03,2022 14:43

Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) խորհրդի հերթական նիստում ՀԲՄ խորհրդի նոր նախագահ է ընտրվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի AraratBank OJSC գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանը։ Այս պաշտոնում նա կփոխարինի «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանին, ով միությունը նախագահել է 2021-2022 թվականներին:

Հայաստանի բանկերի միության խորհրդի անդամներն ու գործադիր տնօրենը շնորհակալություն են հայտնել Գևորգ Մաչանյանին արդյունավետ գործունեության համար և նորընտիր նախագահին մաղթել բեղմնավոր աշխատանք և հաջողություններ:

Նշենք, որ ՀԲՄ կանոնադրության համաձայն՝ միության նախագահն ընտրվում է մեկ տարի ժամկետով:

ՀԲՄ խորհրդի նորընտիր նախագահ Մհեր Անանյանն ունի շուրջ 30 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում։ 2020թ․ փետրվարի 24-ից  զբաղեցնում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործադիր տնօրենի, վարչության նախագահի պաշտոնը։

Հայաստանի բանկերի միություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930