Ադրբեջանից հայկական կողմին փոխանցված 10 հայ գերիների մարմինների փորձաքննությունը դեռ չի ավարտվել, այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Եթե ունենանք դեպքեր, որ կրկնակի փորձազննելու արդյունքում պատասխան չլինի, միանշանակ կդիմենք նաև մեր օտարերկրյա գործընկերների օգնությանը»,- ասաց նախարարը` հավելելով, որ այս պահին արտերկիր տեղափոխելու կարիք չկա։
Նրա խոսքով, սեպտեմբերի 13–ի ագրեսիայի ժամանակ հակառակորդի կողմից դիերի խոշտանգումների դեպքերով կազմվել են մահվան մանրամասն եզրակացություններ, որոնք հանձնվում են իրավապահ մարմիններին հետագայում փաստերն օգտագործելու համար։
Հիշեցնենք. հոկտեմբերի 20-ին Ավանեսյանը լրագրողներին ասել էր, որ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացն ավարտվել է, նույնականացվել են 201 մարմիններ։
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ