Պահպանվում է լարվածության և առճակատման վտանգը Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ղրղըզստանի և Տաջիկստանի միջև: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպմանը:
«Ընթացիկ տարում մեր պատասխանատվության գոտում տեղի ունեցած իրադարձություններն ու դեպքերը ցույց տվեցին ճգնաժամային իրավիճակներում ՀԱՊԿ արձագանքման մեխանիզմների օպտիմիզացման անհրաժեշտությունը: ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների հանձնարարմամբ պատրաստվել և համաձայնեցվել է այդ հարցով փաստաթղթերի համապատասխան փաթեթը»,- ասել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ