«Դա շատ վատ է։ Մեր երկիրն այնպիսի վիճակում է, որ ամեն մարդ պետք է լարի իր ջանքերը։ Մարդիկ, որոնք զբաղվում են կամ խաղամոլ են, վնասում են մեր տնտեսությանը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով այն փաստին, որ ՀՀ-ում խոշոր հարկատուները վիճակախաղերի կազմակերպմամբ զբաղվող ընկերություններ են, իսկ վիճակախաղերով տարվածների թիվը տարեցտարի ավելանում է՝ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ տնտեսական համակարգը բաց է եւ նման ընկերությունների գործունեությունը չի կարող արգելվել․ «Շատերը խաղամոլ չեն, բայց ժամանակ են անցկացնում խաղատներում եւ դա անում են ոչ ի հաշիվ իրենց ընտանիքների բարեկեցության»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ