Հոկտեմբերի 31-ին ոստիկանության Արարատի բաժնում հավաստի տեղեկություններ էին ստացվել, որ Արարատ քաղաքի 35-ամյա մի բնակիչ ապօրինի կրում և պահում է զենք ու թմրանյութ: Տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արարատի, Արտաշատի և Մասիսի բաժինների ծառայողները Վեդի քաղաքի Արարատյան փողոցում կանգնեցնում են 35-ամյա արարատցու վարած «Տոյոտան»: Վարորդը ոտքով դիմում է փախուստի՝ պայուսակից հանելով «Մակարով» տիպի ատրճանակն ու այն նետելով խանութ:
Կարճ հետապնդումից հետո տղամարդը ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Արարատի բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ հայտնաբերվում է 9 մմ տրամաչափի մեկ պարկուճ: Հայտնաբերվում է նաև կանեփանման զանգված, որը, ըստ տղամարդու, թմրանյութ է` անձնական օգտագործման համար:
Նա նաև հայտնել է, որ «Մակարովը» իրենն է, լիցքավորված է ութ փամփուշտով, բերել է Արցախից:
«Տոյոտան» տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կարդացեք նաև
Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՀՀ ոստիկանություն