Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք կանխատեսում չենք անում, մենք պլան ունենք»․ Քերոբյանը՝ ԿԲ-ի կանխատեսման մասին

Նոյեմբեր 03,2022 13:38

«Առաջարկում եմ կենտրոնական բանկի կարծիքները տարեսկզբից նայել։ Սկզբից գնահատում էին 4% տնտեսական աճ, հետո մի տոկոսով իջեցրին, իսկ հիմա ասում են 13%։ Իսկ կառավարությունը տարվա ընթացքում ասում է մեկ թիվ։ Ասում ենք, որ ապահովելու ենք նվազագույնը 7% տնտեսական աճ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Հիշեցնենք, որ ըստ ԿԲ-ի՝ 2023թ․-ին տնտեսական աճի ցուցանիշը կլինի ավելի ցածր, քան կառավարության կանխատեսած 7%-ը։

«Հիմա այդ թիվը գերակատարվել է կրկնակի՝ այս պահի դրությամբ, որը, մեր կարծիքով, շատ լավ  է։ Հաջորդ տարվա համար մենք կանխատեսում չենք անում, մենք պլան ունենք, որ հաջորդ տարի ամենաքիչը 7% տնտեսական աճ ունենանք»,-հավելեց Վահան Քերոբյանը։

Նա համաձայն է Նիկոլ Փաշինյանի մոտեցման հետ, որ տնտեսական աճի ցուցանիշը կապված է կոռուպցիայի, մենաշնորհների վերացման հետ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930