Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ ժխտում, որ տարվա վերջում կարող ենք տեսնել աղքատության ավելի բարձր ցուցանիշ»․ Վահան Քերոբյան

Նոյեմբեր 03,2022 13:24

«Այսօր հրապարակված վերջնական թվեր չկան, որպեսզի պնդեք, որ աղքատության աճ կա տնտեսական աճի պայմաններում»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով գնահատականներին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած տնտեսական ակտիվության տեմպերին զուգահեռ՝ ՀՀ-ում աղքատությունն աճում է։

«Բայց դա չի նշանակում, որ խնդիրը գոյություն չունի։ Տնտեսական բարձր աճը սովորաբար գնում է որոշակի խավի մարդկանց գրպանը։ Դրանից օգտվում են մի դասի մարդիկ՝ ձեռնարկատերեր, միջին խավ, մարդիկ, որոնք ավելի բարեկեցիկ են ապրում։ Տնտեսագիտորեն այդպես էլ պետք է լինի։ Վարչապետը նույնպես նշել է, որ մի տարում հիսուն հազար նոր աշխատատեղ է ստեղծվել, այսինքն, այդքան մարդու ընտանիքում բարեկեցության մակարդակը դեպի լավն է փոխվել։ Տարեսկզբին 29 000 չբնակեցված բնակարան կա, հիմա թիվը հասել է 22000-ի։ Բայց չեմ ժխտում, որ տարվա վերջում կարող ենք տեսնել աղքատության ավելի բարձր ցուցանիշ»,-նշեց Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով՝ բարձր գնաճն այսօր հիմնականում մեզանից չէ կախված, եւ կան գնահատականներ, որ աղքատության մակարդակը կարող է բարձրանալ հենց գնաճի պատճառով։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930