ՀՀ կառավարության նիստում, ներկայացնելով կառավարության կողմից իրականացվող ծրագրերը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախկինում դեպք են արձանագրել, երբ հրապարակվել է սուբվենցիոն ծրագրի համար գումար հատկացնելու մասին, հետո պարզվել է, որ ոչ թե այդ փողոցն է հիմնանորոգվել, այլ մի քիչ այս կողմ գտնվող փողոցը: Նրա խոսքով, խիստ պատահականորեն բյուջեով հատկացված գումարներով շփոթվել և հիմնանորոգել են հենց այն փողոցը, որտեղ տեղացի պաշտոնյաներ են ապրում: Նա տեղեկացրեց, որ Պետական վերահսկողության ծառայությունը այդ թեմայով ուսումնասիրություն է արել:
ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն այդ կապակցությամբ պարզաբանեց. «Պարզեցինք, որ Շիրակի մարզի Սարատակ համայնքում փաստաթղթերը կազմվել են 5-րդ փողոցի անվամբ, սակայն փաստացի հիմնանորոգման աշխատանքները կատարվել են 4-րդ փողոցում: Ձեր հանձնարարությամբ՝ ՏԿԵ նախարարությանը և Շիրակի մարզպետարանին առաջարկություն ներկայացվեց ՊՎԾ-ից՝ իրականացնելու ծառայողական քննություն և առերևույթ հանցակազմ պարունակող փաստերի դեպքում դրանք փոխանցել իրավապահ մարմիններին: Շիրակի մարզպետից ստացանք համապատասխան գրություն, որ ծառայողական քննության ընթացքում վեր հառնված առերևույթ իրավահղկումների փաստերով կասեցվել է և փաստաթղթերը փոխանցվել են գլխավոր դատախազություն և ՏԿՆ մասով դեռ սպասում ենք պատասխանի»:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Փողոցի լուսանկարները՝ Աննա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից