Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ անձ էլ է ճանաչվել անցանկալի. այդ առիթով նա հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան. «Հրապարակ»

Նոյեմբեր 03,2022 10:33

ԱԱԾ-ն արգելել է Կամաեւ Անտոն Ալեքսեեւիչի մուտքը Հայաստան, վերջինս ՀՀ վարչական դատարան հայց է ներկայացրել՝ պահանջով, որ պարտավորեցնի ԱԱԾ-ին՝ հանել իր տվյալները Հայաստանի համար անցանկալի անձանց տվյալների բանկից։ Հայցը նոյեմբերի 1-ին մակագրվել է Սեւանի դատարանի դատավոր Արկադի Մկրտչյանին։ Փորձեցինք պարզել, թե ով է Կամաեւը․ նրա ներկայացուցիչը` փաստաբան Անի Չատինյանը, անհասկանալի պատճառաբանություններ բերեց, թե իբր իր վստահորդից թույլտվություն չունի, այս փուլում չեն ուզում հարցը հանրայնացնել եւ այլն, չնայած ինֆորմացիան արդեն տեղադրված է դատական գործերի հրապարակման հարթակում` Դատալեքսում։

Բաց աղբյուրներից պարզեցինք, որ Կամաեւներից ամենահայտնին ռուս գործարար է՝ «Կվազար» ՓԲԸ հիմնադիրը: Ընկերությունը զբաղվում է կառուցապատմամբ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930