Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Ճաղարյան. Երբ Փաշինյանն ասում է, որ 2018 թ. օդանավակայանում օդանավ չկար, իսկ հիմա շատ են՝ սա իրականությանը չի համապատասխանում. «168 ժամ»

Նոյեմբեր 03,2022 10:20

Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը, 2023 թվականի բյուջեն ներկայացնելիս, անդրադարձել է նաև ավիացիայի ոլորտին` նշելով, թե խոստացել էին, որ պայմաններ են ստեղծելու ոլորտի «վերածնվելու» համար։

168.am–ի հետ զրույցում ավիացիոն փորձագետ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն ասաց, որ առհասարակ ցանկություն չունի մեկնաբանելու Նիկոլ Փաշինյանի ասածները, փոխարենը՝ կարող է ներկայացնել ուղևորափոխադրումների քանակի որոշակի վիճակագրություն։

«Վաղուց նրա ասածները չեմ մեկնաբանում, որովհետև նա ասում է այն, ինչ ուզում է և երբ ուզում է։ Նիկոլ Փաշինյանի ասածները երբեք չեն համապատասխանում իրականությանը՝ ոչ մի հարցում։

Ուղղակի որևէ բան ասելուց առաջ ինքը պետք է ծանոթ լինի ոլորտին։

Սկսած 2010-2011 թվականներից ունեմ հետազոտություններ, ցանկության դեպքում նույնիսկ կարող եմ գրաֆիկի տեսքով ներկայացնել, թե ուղևորափոխադրումներն ինչպես են աճել։ Տարեկան 8-10 տոկոս Հայաստանում ողևորափոխադրումների թիվն աճել է 7, 8,10, 11 տոկոսով։ Մոտ 2 տոկոսով Հայաստանում օդով ուղևորափոխադրումների աճը զիջել է համաշխարհային ուղևորափոխադրումների աճին։ Միշտ է զիջել, բայց միշտ դինամիկ աճ ունեցել է։ Սա կապված է ամբողջ աշխարհում ուղևորափոխադրումների հետ, մաքսիմալ քանակությամբ ուղևորափոխադրումները եղել են 2019 թվականին, կարծեմ՝ 3 մլն 234.000 ուղևոր է եղել «Զվարթնոց» օդանավակայանով, որը նախորդ տարվանից շատ էր, նույն տրամաբանական 10 տոկոսը, ձեռքիս տակ այս պահին հստակ թվերը չկան՝ ընդհանուր պատկերն եմ ասում։

Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ 2018 թվականին օդանավակայանում օդանավ չկար, իսկ հիմա շատ են՝ սա իրականությանը բացարձակապես չի համապատասխանում»,- նշեց Հակոբ Ճաղարյանը։

Շարունակելով միտքը՝ Հակոբ Ճաղարյանն ասաց, որ այս ամենից զատ, 2020 թվականին կորոնավիրուսի ժամանակ գրանցվեց անկում, այնպես, ինչպես ամբողջ աշխարհում էր, ինչը տրամաբանական էր։ 2021 թվականին ամեն ինչ սկսեց վերականգնվել, սակայն այս տարի ուղևորափոխադրումների քանակը չի հասել 2018 թվականի մակարդակին։

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930