Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը Հայաստանին հավելյալ գազ է տալու պայմանի դիմաց. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 03,2022 10:08

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, սակայն, որ Իրանից գազի ավելացող ծավալները կապված են նոր գործարկվող ջերմաէլեկտրակայանի հետ։
«2006 թվականի կնքված Հայաստան-Իրան գազի պայմանագրի համաձայն՝ մենք 1 խմ գազի դիմաց 3 կվ էլեկտրաէներգիա ենք վճարում։ Այս ծրագիրը իրականացնում էր «Երեւան ՋԷԿ»-ը միայն։ Այս տարի միացել է նաեւ «Ռենկո» ընկերության կառուցած նոր ՋԷԿ-ը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Տեղեկացանք նաեւ, որ ավելի շատ ներկրվող բնական գազի դիմաց ավելի շատ ենք Իրանին էլեկտրաէներգիա տրամադրելու։

Ստացվում է, որ Իրանը Հայաստանին հավելյալ գազ է տալիս ոչ թե քաղաքացիների սոցիալական վիճակը մեղմելու, այլ սոսկ նոր ՋԷԿ-ը գործարկելու համար։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930