Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում իշխանության բոլոր թևերն ու համակարգերը կենտրոնացած են ու ենթարկվում են Նիկոլ Փաշինյանին․ «168 ժամ»

Նոյեմբեր 03,2022 09:00

Հայաստանում իշխանության բոլոր թևերն ու համակարգերը կենտրոնացած են ու ենթարկվում են Նիկոլ Փաշինյանին։ Անգամ ամենահամարձակ ֆանտաստը չի հանդգնի երևակայել, որ այսօր երկրում գործող որևէ համակարգ կամ պաշտոնյա կարող է հակադրվել Նիկոլ Փաշինյանին։ Կրկին՝ նույն խորքային պատճառով․ ոչ թե Նիկոլ Փաշինյանն է ծառայում պետական կառավարման համակարգին, այլ հակառակը։

Պետական կառավարման համակարգի այս դեգրադացիան երկրում ժողովրդավարության ձևի և բովանդակության միջև առաջացած խզման արդյունք է։ Հայաստանում ժողովրդավարությունը գործում է միայն միջազգային հանրության ու տարբեր զեկույցների հեղինակների համար, ինչը միանգամայն բավարարում է այս իշխանություններին։ Բովանդակային առումով, ժողովրդավարություն, իշխանության տարանջատում ու ապակենտրոնացում գոյություն չունի, ինչը, կրկին, բխում է իշխանության, իմա՝ Նիկոլ Փաշինյանի և, ըստ ամենայնի, նաև միջազգային հանրության շահերից։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930