Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք մեր դաշնակցային պարտավորություններն ապացուցում ենք ոչ թե խոսքով, այլ գործով. Բելառուսի ԱԳՆ-ի պատասխանը Վահան Հունանյանին

Նոյեմբեր 02,2022 23:52

Բելառուսի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի այն հայտարարությանը, ըստ որի Բելառուսի նախագահի «հախուռն» հայտարարությունները հարցականի տակ են դնում իր իսկ կողմից ՀԱՊԿ շրջանակներում ստորագրած անդամ-պետության պարտավորությունները: Բելառուսի ԱԳՆ պատասխանում ասվում է.

«Հավատարմությունն իր դաշնակցային պարտավորություններին Բելառուսն իր պատմության ողջ ընթացքում ապացուցում է ոչ թե խոսքով, այլ գործով: Այդ թվում այսօրվա ոչ հեշտ ժամանակներում: Պրոֆեսիոնալ չէ կասկածի տակ դնել այդ ակնհայտ փաստը: Պարկեշտությունը մեր արտաքին քաղաքականության բնութագրիչներից մեկն է: Ուստի հետագայում էլ մեր դաշնակիցներն ու գործընկերները կարող են վստահ լինել մեր հարցում: Եթե մյուս երկրներն էլ իրենց այդպես պահեին, ապա շատ խնդիրներից հնարավոր կլիներ խուսափել:

Միանգամայն հասկանալի է, որ Բելառուսի նախագահի հնչեցրած մոտեցումները կտրված չեն, այլ, ընդհակառակը, արտացոլում են իրականությունը, հասկանալի են և դաշնակցային առումով ազնիվ են: Հենց այդպես բաց, առանց քաղաքական խաղերի և ինտրիգների է պետք քննարկել հարցերը, երբ խոսքը մարդկանց կյանքերի ու ճակատագրերի մասին է:

Գագաթնաժողովին, որը, հաշվի առնելով Հայաստանի շտապողականությունը, կազմակերպվել էր առցանց ռեժիմով, ներկա էր Ն. Վ. Փաշինյանը, որը և տվել է անհրաժեշտ մեկնաբանություններն իր գործընկերներին՝ պետությունների ղեկավարներին: Ինչի՞ համար էր Հայաստանի ԱԳՆ-ի այս ուշացած գնահատականը: Հիշեցնեմ, որ բելառուսական կողմը նախապես հանդես է եկել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման օգտին՝ դրա համար ներդնելով զգալի ջանքեր բոլոր հնարավոր ձևաչափերով՝ և՛ բազմակողմ, և՛ երկկողմ: Ադրբեջանի և Հայաստանի նախկին և ներկա ղեկավարները շնորհակալ են բելառուսական պետության ղեկավարին Հարավային Կովկասի ժողովուրդների համար խաղաղության և բարօրության անկեղծ ցանկության, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում անձնական ներդրման համար: Ուստի խորհուրդ ենք տալիս մեր բարեկամներին և գործընկերներին ուշադիր կարդալ և վերընթերցել բելառուսական պետության ղեկավարի բազմաթիվ ելույթները այս ոչ հեշտ, բայց միանգամայն լուծելի հարցի վերաբերյալ»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Դե հիմա ժամանակն է, որ ՀՀ ԱԳՆ ն կարգին ու հանգամանալից պատասխան տա, ասելով որ դաշնակցային պարտավորուփյուներիցց թռնել թաքնվել հոխորտանքի հետևում դեռ ոչ մեկին չի փրկել առավել ևս կարտոլֆյուրերին

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930