Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավում եմ, որ Իշխան Սաղաթելյանը չի հասկանում, որ քաղաքական ինքնասպանության դերն իրեն են վստահել»․ ԱԺ նախագահ

Նոյեմբեր 02,2022 22:45

«Որեւէ ձեւով չեմ ուզում մեկնաբանեմ։ Ռուսերեն, կներեք, արտահայտություն կա՝ никогда не останавливайся, позорься до конца։ Կարծես այդ կարգախոսով են առաջ գնում»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով նոյեմբերի հինգին ընդդիմության հրավիրած հանրահավաքին՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ցավում եմ, որ Իշխան Սաղաթելյանը չի հասկանում, որ քաղաքական ինքնասպանության դերն իրեն են վստահել։ Իրեն դրդում են քաղաքական ոչնչացման, եւ ապշում եմ, որ ինքը դա չի հասկանում»,-հավելեց Ալեն Սիմոնյանը։

Նա նկատեց՝ ընդդիմությունը նիստերի չի գալիս, բայց երբ կարիք է լինելու Կոնստանտին Զատուլինին պաշտպանելու, գալիս են։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարություններին անդրադառնալով՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ դրանցում լրջություն չկա․ «Մտավախություն ունեմ, որ արտահայտած մտքերն այնքան էլ իրենը չեն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հ․ Գ․ Արձագանքելով ԱԺ նախագահի այս հայտարարություններին՝ Իշխան Սաղաթելյանը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան նկատել է, որ եթե ըստ Ալեն Սիմոնյանի՝ Արցախի ինքնիշխանության համար պայքարը դա քաղաքական ինքնասպանություն է,ապա այդպիսով, ըստ էության, նա բացահայտում է իրենց քաղաքական վարքագիծը .

«Բնական է՝ ցանկացած հանրահավաք` ի պաշտպանություն Արցախի, «ալենների» մոտ ջղաձգումներ է առաջացնում:

Այո՛, դուք ճիշտ եք, այս էլ որերորդ անգամ Հայաստանի և Արցախի ինքնաոչնչացման ճանապարհային քարտեզի հեղինակի խոսնակը անհանգստանում է իմ քաղաքական ապագայի մասին: Ուրեմն ամեն ինչ ճիշտ է :

Անհաջող սերիալի չստացված դերասանը, ով հազարավոր զոհերի, հայրենիքի մի մասը թշնամուն հանձնելու գլխավոր դերակատարներից մեկն է, խոսում է ընդդիմության խայտառակվելու մասին: Այո՛, մենք խայտառակվում ենք ամեն օր ամբողջ աշխարհի առաջ, քանի որ իրենք են մեր երկիրը ներկայացնում, այո՛, ճիշտ է ասում Ալեն Սիմոնյանը, խայտառակություն է, երբ թշնամու շահերը սպասարկող իրենց խունտան համարձակվում է բունկերից դուրս գալ և երկիր տանել նոր կապիտուլյացիայի, բայց թող չանհանգստանան, ազգային ամոթի և խայտառակության այս էջը մենք կփակենք»,-ասել է Իշխան Սաղաթելյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930