Նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամի և հասարակական կազմակերպությունների հանդիպումը:
Հանդիպում-քննարկման ընթացքում ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը մասնակիցներին ներկայացրեց ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ նախաձեռնության կողմից սահմանված 15 նպատակները, ինչպես նաև անդրադարձավ 2023 թ. մարտի 10-12-ին կայանալիք Ապագա Հայկականի առաջին Համաժողովի անցկացման հայեցակարգին՝ կարևորելով հանդիպման մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը:
Այնուհետև հարցուպատասխանի ձևաչափով քննարկվեցին հասարակական կազմակերպությունների հետ Հիմնադրամի համագործակցության հնարավոր ուղիներն ու ձևաչափերը:
Կարդացեք նաև
ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամ